Իրանում ՀՀ դեսպանը կարևորել է հայկական միությունների դերը համայնքի ազգային կյանքի խթանման գործում


Իրանում ՀՀ դեսպանը կարևորել է հայկական միությունների դերը համայնքի ազգային կյանքի խթանման գործում
Մարտ 3 10:14 2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության վարչության ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանին են ներկայացվել միության գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։

ՀՀ դեսպանը կարևորել է հայկական միությունների և կառույցների դերը համայնքի ազգային կյանքի խթանման գործում։