Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ. ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել


Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ. ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել
Փետրվար 27 15:25 2025

ԴՕԿ կուսակցությունը տարածել է նոր հայտարարություն, որտեղ ասված է.

«Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։

Մեզ փոխանցված տեղեկությունները, ըստ որոնց նա գտնվում է հիվանդանոցում, չեն հաստատվում, ինչը խորացնում է մտահոգությունը։

Կոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան․ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը։

Շուտով հանդես կգանք հստակ հայտարարությամբ՝ ներկայացնելով իրավիճակի ամբողջական մանրամասները»։