Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտարարություն է տարածել․
«Հարգելի´ քաղաքացիներ,
այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ՝ որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք:
Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամերը:
Հորդորում ենք այդ մարզերի ճանապարհատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում»