«Բա տրոլեյբուսն ինչի՞ են 150 դրամ դարձնում». տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացի


«Բա տրոլեյբուսն ինչի՞ են 150 դրամ դարձնում». տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացի
Փետրվար 4 20:52 2025



«Ասում են՝ ավտոբուսները փոխել ենք, դրա համար ենք 150 դրամ դարձնում, բա տրոլեյբուսն ինչի՞ են 150 դրամ դարձնում, էդ խլամ տրոլեյբուսներում էնքան ցուրտ է, նստում ես ու սառցակալում»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտող մի տարեց կին։

«100 դրամ չի գոնե, 150 դրամ դարձրին տրոլեյբուսի գինը, ինչի՞ համար։ Չեմ վճարում»,–ասաց նա։

Նշենք,  որ արդեն 4-րդ օրն է քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Նշենք, որ առավոտյան նույնպես բողոքի ակցիաներ են անցկացվել:

Բոյկոտին մասնակցում են ավագանու «Մայր Հայաստան»  խմբակցության անդամները՝ հորդորելով չվճարել ընդհարապես՝ մինչեւ օրինական սակագին կսահմանվի:

 

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործում  են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։