Չեմ վճարելու 100 դրամից ավելի, թող իրենք քիչ ուտեն. քաղաքացի


Չեմ վճարելու 100 դրամից ավելի, թող իրենք քիչ ուտեն. քաղաքացի
Փետրվար 1 14:02 2025

«100 դրամից ավելի չեմ տալու։ Ինչո՞ւ պետք է ավելի վճարեմ։ Թող իրենք քիչ ուտեն։ 100-ից դրամից ավելի թող չվճարեն։  Թոշակս ավելացրե՞լ են, որ ավելի գումար են պահանջում»,- ասաց քաղաքացին, ով դեմ է Երևանում տրանսպորտի թանկացմանը։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ թանկացումներն ազդում է աշխատավոր ժողովրդի գրպանի վրա. «100 դրամից ավելի չեմ վճարելու։ Աշխատավարձը չի բարձրանում, բայց ամեն ինչ թանկանում է։ Մեր ստացած աշխատավարձը, թոշակը չի բավարարում։ Մարդ մտնում է  խանութ ու չգիտի՝ ուտելիք վերցնի՞, թե՞ մտածի կոմոնալ վճարումների մասին։ Շատ ահավոր է։

Իշխանությունների ուժը միայն քյասիբ ժողովորի վրա է պատում, մի հատ մեծահարուստի գրպանին չկարողացան կպնել»։

«Այս ժողովուրդը մեղք է։ Այդ պայծառ գլուխները կարող է վաղն ավեի բեթար բան մտածեն»,-նշեց մեկ այլ քաղաքի՝ կոչ անելով 100 դրամից ավելի չվճարել։ 

Այսօրվանից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու համար մեկ ուղևորության համար նոր գործում է 150 դրամ սակագինը: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներ  առավոտից բողոքի ակցիաներ են իրականացնել այս որոշման դեմ՝ կոչ անելով չվճարել և բոյկոտել ապօրինի թանկացումը, նրանք էլ ժողովրիդ հետ բարձրանում են տրանսպորտ և վճարում 100 դրամ։