Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք


Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք
Դեկտեմբեր 14 15:08 2024

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 119 կապույտ հազի դեպք: Սակայն վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։ Այս մասին ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։

Նշվել է նաև պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների դրական միտումն ու ժամանակին պատվաստման կարևորությունը։