«Զվարթնոց» օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել նախատեսված ժամերին


«Զվարթնոց» օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել նախատեսված ժամերին
Դեկտեմբեր 10 16:58 2024

Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խիտ մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել նախատեսված ժամերին։

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանն Aysor.am-ին ասաց, որ ինքնաթիռներն ուշացումով, բայց բարեհաջող վայրէջք կատարել են։

«Ուշացումներն առավոտյան են եղել՝ պայմանավորված խիտ մառախուղով, սակայն մի փոքր ուշացումով վայրէջք են կատարել, բացառությամբ Wizz Air ավիաընկերության՝ Լառնակայից ժամանող չվերթի, որը չի կարողացել վայրէջք կատարել Զվարթնոց» օդանավակայան»,- նշեց նա։

Մողրովյանի խոսքով՝ ներկա պահին, ըստ չվացուցակի, թռիչք֊վայրէջքներն իրականացվում են։