Չարենցավանի բաժնում արցախցուն դաժանաբար ծեծելու դեպքի առթիվ քրվարույթ նախաձեռնված չէ


Չարենցավանի բաժնում արցախցուն դաժանաբար ծեծելու դեպքի առթիվ քրվարույթ նախաձեռնված չէ
Դեկտեմբեր 9 23:25 2024

ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնում արցախցի Արա Օհանյանին դաժանաբար ծեծի ենթարկելու դեպքի առթիվ առ այս պահը քրեական վարույթ չի նախաձեռնվել։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեռևս քրեական դատավարության կարգով հաղորդում չեն ստացել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել է, որ Ոստիկանության Չարենցավանի բաժնում ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ինչի հետևանքով վերջինս արդեն մի քանի օր է, ինչ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։