Փաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը


Փաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը
Սեպտեմբեր 18 13:46 2024

Հայաստանը կարող է ապագայում գազ գնել Ադրբեջանից, եթե երկու երկրների միջև հաղորդակցությունները բացվեն։ Այս մասին Հայկական 2-րդ գլոբալ գագաթնաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ռուսաստանից ներկրում ենք գազ, Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ խաղաղության դեպքում ապագայում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում դեպի Նախիջևան և Թուրքիա, այդ տարբերակն էլ չի կարելի բացառել»,- ասաց նա։