Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Հորդառատ անձրևի հետևանքով, ինչպես նաև դիտահորերի չգործելու պատճառով, Երևանի որոշ հատվածներ Վենետիկն են հիշեցնում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ Վարդանանց փողոցի անցումը ամբողջությամբ պատված է ջրով, որտեղ մնացել են մի քանի ավտոմեքենաներ։
Օպերատիվորեն ժամանել են փրկարարներ ու պարեկներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ փորձում են ավտոմեքենաները դուրս բերել անձրևաջրերի միջից։
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Վարդանանց թունելում մեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ

