Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում


Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում
Հուլիս 10 18:33 2024

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես՝ Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը:

Նույն նպատակով հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում:

Մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: