Team Telecom-ի կապը խափանվել է Տավուշում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով


Team Telecom-ի կապը խափանվել է Տավուշում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով
Հուլիս 10 18:04 2024

Team Telecom-ի ֆիքսված ու բջջային ինտերնետ կապի հասանելիության սահմանափակման պատճառը Տավուշի մարզում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքներն են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ընկերությունից։

«Տավուշի մարզում մի քանի տեղ վնասվել է միջազգային կապուղին` կապված ճանապարհաշինարարական աշխատանքների հետ»,– հայտնեցին ընկերությունից։
Հավելեցին` այս պահին տեխնիկական աշխատանքներ են տարվում խնդիրն արագ վերականգնելու համար։