4 արևմտամետ կուսակցություն դիմել են Փաշինյանին՝ ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվե կազմակերպելու համար


4 արևմտամետ կուսակցություն դիմել են Փաշինյանին՝ ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվե կազմակերպելու համար
Հունիս 11 19:32 2024

4 արեւմտամետ կուսակցություն, որոնք ստեղծել են Ժողովրդավարական ուժերի հարթակ, կոչ են արել Նիկոլ Փաշինյանին՝ առաջիկա 3 – 4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով»։

Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից և ներհայաստանյան անհրաժեշտությունից` ժողովրդավարական ուժերի հարթակը` ի դեմս Հայաստանի Եվրոպական կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Հանուն Հանրապետության կուսակցության, Քրիստոնեա-
ժողովրդավարական կուսակցության, առաջարկում է առաջիկա 3 - 4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով»:

Հայաստանի Եվրոպական կուսակցություն
Տիգրան Խզմալյան

Հանրապետություն կուսակցություն
Արամ Զ․ Սարգսյան

Հանուն Հանրապետության կուսակցության
Արման Բաբաջանյան
Քրիստոնեա-

ժողովրդավարական կուսակցություն
Լևոն Շիրինյան

11 հունիս 2024