Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները (տեսանյութ)


Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները (տեսանյութ)
Հուլիս 23 11:00 2026

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները՝ քաղաքացիներից ստացված թեժ գծի ահազանգի հիման վրա, այցելել են նշված տարածք և արձանագրել, որ այն չի համապատասխանում շինհրապարակների կահավորման և կազմակերպման պարտադիր նորմերին։

Մասնավորապես՝ շինհրապարակում բացակայում են փոշենվազեցման համար նախատեսված ջրային թնդանոթները, ինչպես նաև մեքենաների և անվադողերի լվացման կետերը։

Կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս զգուշացնում է կառուցապատողներին պահպանել անհրաժեշտ կանոնները՝ հակառակ դեպքում համայնքը կգնա նաև շինթույլտվության չեղարկման։

«Նման փնթի վերաբերմունքը քաղաքի նկատմամբ անընդունելի է»,- նշել են քաղաքապետարանից: