Տեղի է ունեցել սելավային հոսք. դեպի Ջերմուկ հին ավտոճանապարհն անանցանելի է


Տեղի է ունեցել սելավային հոսք. դեպի Ջերմուկ հին ավտոճանապարհն անանցանելի է
Հունիս 11 18:42 2024

Հունիսի 11-ին` ժամը 15։01-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հ-43 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին (Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ՝ հին ավտոճանապարհ) հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել սելավային հոսք (հողային զանգվածը մոտ 20 խմ)․ ավտոճանապարհը դարձել է անանցանելի։

Տարածքի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է սելավային հոսքից մասամբ փակված ևս 2 հատված (համապատասխանաբար մոտ 5 և 7 խմ)։ Մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ինժեներական տեխնիկա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։