Հավաքի վայրից երկու քաղաքացիներ բերման են ենթարկվել. Նրանք ազատ են արձակվել գիշերը ժամը 4.50-ին


Հավաքի վայրից երկու քաղաքացիներ բերման են ենթարկվել. Նրանք ազատ են արձակվել գիշերը ժամը 4.50-ին
Հունիս 10 08:33 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքից երկու քաղաքացի բերման են ենթարկվել։ Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ հավաքի վայրից բերման ենթարկված երկու քաղաքացիները գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում, վարչականով (3 ժամ):

Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ ժամը 4:50-ին նրանք ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը արգելափակել է Դեմիրճյան փողոցը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, քաղաքացիներին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ,  թույլ  չէին տալիս շարունակել խաղաղ երթը։ Քաղաքացիները բաժանվել էին երկու մասի՝ Բաղրամյան և Պռոշյան փողոցներում էին հավաքվել։ 

Ի վերջո, որոշվել է գիշերել Բաղրամյան պողոտայում: Այս պահին պողոտայում բազմաթիվ վրաններ կան: