Բաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ՝ անհետ կորածների որոնման հարցում


Բաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ՝ անհետ կորածների որոնման հարցում
Ապրիլ 30 15:23 2024

Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ երկու կողմից անհետ կորած անձանց որոնման հարցում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցերով աշխատանքային խմբի պետական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովը։

Ավելի վաղ, Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը նշել էր, որ անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ, տարիներ շարունակ հայկական կողմից նախաձեռնություններ եղել են, սակայն սայլը տեղից չի շարժվել ադրբեջանական կողմի պատճառով։