Ադրբեջանը մեր դաշնակիցն է, որի հետ ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր. Պեսկով


Ադրբեջանը մեր դաշնակիցն է, որի հետ ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր. Պեսկով
Ապրիլ 22 13:55 2024

Ռուսաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները զարգացնելու ցանկություն և ներուժ ունեն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ապրիլի 22-ին Մոսկվայում նախատեսված են բանակցություններ երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև։

«Ադրբեջանը մեր մեծ հարևանն է, ընկերը, գործընկերը և դաշնակիցը: Եվ, իսկապես, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, ունենք համագործակցության մեծ ներուժ և, որ ամենակարևորն է, մեր երկկողմ հարաբերությունների հարուստ ավանդույթները: Եվ երկու կողմից էլ կա քաղաքական կամք՝ շարունակելու և զարգացնելու այդ հարաբերություններն ամեն կերպ»,- ասել է Պեսկովը։