Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև՝ Տավուշի գյուղերի հարցով պայմանավորվածությունը


Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև՝ Տավուշի գյուղերի հարցով պայմանավորվածությունը
Ապրիլ 20 16:32 2024

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծման հանձնաժողովի նիստի արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունը, որով Ադրբեջանի են հանձնվում Տավուշի 4 գյուղերը․ 

«Ուղիղ բանակցությունների միջոցով ձեռք բերված այս դրական զարգացումը կարևոր քայլ է վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին»,- ասվում է այդ երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։