Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին


Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին
Ապրիլ 18 23:27 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գլխի վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Անդրանիկի փողոցի 134/8 հասցեում՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ մասնաճյուղում, վիճաբանության ժամանակ:

 

 

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց վիճաբանության ժամանակ, հաճախորդ՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Սամվել Հ․-ն, նրա որդի 17-ամյա Մ․ Հ․-ն և ընկերը հարվածներ են հասցրել Տիգրան Հ․-ի և Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ս. և Մ. Հ․-երին և նրանց ընկերոջը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ Տիգրան Հ․-ն ոստիկաններին հայտնել է որ ինքը հանդիսանում է «Էվոկաբանկ» ՓԲԸ աշխատակից, իսկ Նարեկ Հ․-ն նշված բանկի մասնաճյուղի կառավարիչն է։