Երկրաշարժ է գրանցվել


Երկրաշարժ է գրանցվել
Ապրիլ 15 10:38 2024

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:53-ին՝ Իմիշլիի շրջանի Սաաթլի կայարանից 18 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախի խորությունը կազմել է 50 կմ, ետցնցումներ չեն զգացվել։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։