Իսրայելը նշել է` որ երկրներն են գիշերն օգնել հետ մղել Իրանի գրnհը


Իսրայելը նշել է` որ երկրներն են գիշերն օգնել հետ մղել Իրանի գրnհը
Ապրիլ 14 13:29 2024

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Ֆրանսիան այն երկրների շարքում է, որոնք ներգրավված են եղել Իսրայելի պաշտպանությանը՝ գիշերվա ընթացքում Իրանի հարձակումից հետո։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

 

«Ֆրանսիան ունի շատ լավ տեխնոլոգիաներ, ռեակտիվ ինքնաթիռներ, ռադարներ, և ես գիտեմ, որ նրանք նպաստում են օդային տարածքի պարեկմանը», - ասում է Դանիել Հագարին՝ հավելելով, որ ինքը հստակ մանրամասներ չունի, թե արդյոք ֆրանսիական ինքնաթիռները խոցել են Իրանի կողմից արձակված հրթիռներից որևէ մեկը:

 

Իսրայելի պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Հորդանանը նույնպես օգնել են կասեցնել Իրանի արձակած անօդաչու թռչող սարքերի զանգվածային առաջխաղացումը:

Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը: