UFC 300. Արման Ծառուկյանը հաղթել է Չառլզ Օլիվեյրային (տեսանյութ)


UFC 300. Արման Ծառուկյանը հաղթել է Չառլզ Օլիվեյրային (տեսանյութ)
Ապրիլ 14 10:46 2024

FC-ի թեթև քաշային կարգում դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (22-3) հաղթեց (28-29, 29-28, 29-28) նախկին չեմպիոն և թեթև քաշային կարգի առաջին համար Չառլզ Օլիվեյրային (34-10): Այս մասին հայտնում է armsport.am-ը:

Մենամարտը տեղի է ունեցել ապրիլի 13-ին Լաս Վեգասում։

Հաջորդ մենամարտը Ծառուկյանը կանցկացնի դիվիզիոնի չեմպիոն Իսլամ Մախաչովի հետ (25-1):

Նշենք, որ Ծառուկյանն անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ, 3 պարտություն։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: