Սամբիստ Արման Ավանեսյանը՝ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր


Սամբիստ Արման Ավանեսյանը՝ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
Ապրիլ 5 20:10 2024

Երևանում ընթացող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային երկրորդ և վերջին օրը Հայաստանը եզրափակչի մեկ մասնակից է ունեցել, հաղորդում է Armsport–ը:

98 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Ավանեսյանը հանդես է եկել եզրափակչում, սակայն զիջել է մրցակցին ու բավարարվել է արծաթե մեդալով:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ներկայացուցիչները 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ էին նվաճել աշխարհի գավաթում: