Ապրիլի 1-ով Նիկոլը խոսում է պետւթյան տարածքի կարևորության մասին․ ասենք շատ խորհրդանշական է չէ՞


Ապրիլի 1-ով Նիկոլը խոսում է պետւթյան տարածքի կարևորության մասին․ ասենք շատ խորհրդանշական է չէ՞
Ապրիլ 1 20:56 2024
Ապրիլի 1-ով Նիկոլը խոսում է պետւթյան տարածքի կարևորության մասին․ ասենք շատ խորհրդանշական է չէ՞․ հենց ապրլիլի 1-ին է որոշել, որ «պետության համար առանցքային նշանակություն ունի տարածքը․ առանց տարածք՝ չկա պետություն»։
Ասեմ ձեզ, քանի որ ինքը դասական սիմվոլիստ է, դրանում բազմաթիվ անգամներ ենք բոլորս համոզվել, որ հենց էնպես ոչինչ չի ասում, ուստի ակնհայտ է, որ քվազի պնդումների հերթական պորցիան է։
Ուշադիր՝ «կարևոր է արձանագրենք մեր պատկերացումները ինքնիշխան իրավունքների վերաբերյալ»։ Փաստացի ասում ա, որ մեր պատկերացումները շատ հաճախ զրկված է եղել կոնկրետությունից, եթե թարգմանենք, ապա սա նշանակում է, որ «ես իմ օրակարգից չեմ շեղվելու», անելու եմ են՝ ինչը հայտարարել եմ։
Սրա խոսքից պարզ է դառնում, որ մենք սխալ ենք իմացել, թե որն է մեր պետությունն ու նրա տարածքը, հիմա, իրեն Արտաշես Առաջինի տեղը դրած փորձում է սահմաններ հստակեցնել, բայց դե Արտաշեսը էդ ամեն ինչը անում էր ուժով ու հարևաններին պարտադրելով, ոչ թե սրա-նրա առաջ կզելով։ Նա պետությունը սարքում էր, սա՝ վերջնականապես կազմաքանդում։ Ասենք պատկերացնո՞ւմ եք Պարթևաց թագավորը, ասենք Միհրդատ 2-րդը կամ հռոմեացիա զորավոր Ֆլամիուսը Արտաշեսին կոչեին «հարբած ծաղրածու»։ Օրինակ իմ ուղեղում դա ոչ մի կերպ չի տեղավորվում։