Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին


Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին
Մարտ 26 21:10 2024

Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան խոսել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, խորհրդարանի խոսնակը Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է, որ Ժնև կատարած այցի ընթացքում հանդիպել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ և նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների աջակցության հարցերը։