Կրասնոդարում ծովն ընկած ավտոբուսի զոհերի թվում երկու հայ կա. ՀՀ ԱԳՆ


Կրասնոդարում ծովն ընկած ավտոբուսի զոհերի թվում երկու հայ կա. ՀՀ ԱԳՆ
Օգոստոս 25 15:22 2017

«Ըստ Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների՝ Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է»,- տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ այսօր Կրասնոդարի երկրամասում բանվորների տեղափոխող ավտոբուսը ծովն է ընկել. առնվազն 14 մարդ է զոհվել, 20-ին հաջողվել է փրկել, ևս 3-ի ճակատագիրն անհայտ է: