Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մարտ 4 23:19 2024

Թուրքիայի Չանաքքալե քաղաքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

 

Այս մասին ասվում է AFAD-ի հաղորդագրության մեջ։

 

Հաղորդվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10,44 կմ խորության վրա։

 

 

Թուրքիայի Ներքին գործերի նախարարն ասել է, որ բացասական իրավիճակներ չեն գրանցվել։