Բրյանսկում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին


Բրյանսկում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին
Դեկտեմբեր 7 18:41 2023

Բրյանսկում տեղի ունեցած հրաձգության ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով ծածկել է երեխաներին, ինչի հետևանքով վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Info24-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյանսկում 8-րդ դասարանի աշակերտուհին կրակ է բացել համադասարանցիների վրա, իսկ հետո ինքնասպան եղել։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կենսաբանության ուսուցչուհու՝ Օֆելյա Մկրտչյանի դասաժամին։