«Հայաքվե»-ի օրենսդրական նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով


«Հայաքվե»-ի օրենսդրական նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով
Դեկտեմբեր 4 16:21 2023

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադմիր Վարդանյանը 2 ամսով հետաձգեց «ՀայաՔվե» նախագծի քննարկումը։


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հանդես եկավ նախագիծը լրամշակելու առաջարկով՝ հաշվի առնելով ՔՊ մեծամասնությանը, որոնք պատրաստվում էին դեմ քվեարկել։

Հիշեցնենք` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: