Գրառումը շատ պարզ էր. Տարոն Մարգարյանը՝ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման մասին (տեսանյութ)


Գրառումը շատ պարզ էր. Տարոն Մարգարյանը՝ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման մասին (տեսանյութ)
Հունվար 28 13:27 2017

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինքն է ընտրել ՀՀԿ-ից հեռանալու ճանապարհը: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է գնահատում այն, որ ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկը լքեց կուսակցությունը:

«ՀՀԿ-ում շատ կարկառուն անձինք կան եւ ամեն մեկն ինք է ընտրում իր ճանապարհը»,-ասաց նա:

Տարոն Մարգարյանը ծանոթ էր նաեւ Հովիկ Աբրահամյանի՝ հունվարի 27-ին կատարած ֆեյսբուքյան գրառմանը, որով նա պատասխանել էր նախագահ Սերժ Սարգսյանին. «Էջի գրառումը շատ պարզ էր, ինչ-որ բան պետք չի բան հասկանալու համար, ամեն ինչ պարզ էր»:

Այլ մանրամասներ` տեսանյութում: