ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներից իմացավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հունվարի 27-ին ֆեյսբուքյան գրառման մասին, որով նա պատասխանել էր Սերժ Սարգսյանին:
Գալուստ Սահակյանի համար նաեւ անակնկալ ու անհասկանալի էին լրագրողների հարցերը՝ քաղաքական առվակների մասին: Ամեն դեպքում, գնահատելով Հայաստանի այժմյան քաղաքական վիճակը, նա նշեց, որ քաղաքական դաշտում ինտրիգային վիճակներ չկան, ամեն ինչ իր հունով է գնում: «Սովարական մեր կյանքի ուղին է, եթե մի ճանապարհով գնում ես, պետք է մինչեւ վերջ գնաս, իսկ եթե այդ ճանապարհից շեղվում են, բնական է, նաեւ կորցնում ենք: Նույնն է նաեւ քաղաքականության մեջ»,-ասաց նա:
Այլ մանրամասներ` տեսանյութում:










