Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով Եռաբլուր պանթեոն էր այցելել նաև Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում, խոսելով ապրիլյան պատերազմի մասին, նշեց, թե ապրիլյան պատերազմի ժամանակ արտահայտված թերություններն արդեն իսկ շտկվել են, ավելին՝ սպառազինության մասով առաջընթաց կա:
Նրա խոսքով՝ այս պահին առաջնագծում իրավիճակը հանգիստ է:
Այլ մանրամասներ` տեսանյութում:










