Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել, գրում է ermenihaber-ը։

Մի շարք շրջաններում փողոցներն ու պողոտաները վերածվել են «լճերի», ինչի հետևանքով էլ ջրերը հասել են քաղաքների և շրջանների մետրոներին:
.jpg)
Ստամբուլի Փենդիքի շրջանում գտնվող Ֆևզի Չաքմաք-հիվանդանոց կայարանը ամբողջությամբ ողողված է անձրևաջրերով:
Կայարանը վերագործարկելու համար համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում:










