«Չենք մասնակցելու ավագանու առաջին նիստին, որ քվորում չլինի, և նոր ընտրություններ նշանակվեն»․ Հայկ Մարությանը սպասում է «Հանրային ձայն» կուսակցության արձագանքին (Տեսանյութ)


«Չենք մասնակցելու ավագանու առաջին նիստին, որ քվորում չլինի, և նոր ընտրություններ նշանակվեն»․ Հայկ Մարությանը սպասում է «Հանրային ձայն» կուսակցության արձագանքին (Տեսանյութ)
Սեպտեմբեր 28 23:14 2023

«Ազգային առաջընթաց» կուսակցության  Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց,  որ իրենք  չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի չապահովվի քվորում, քաղաքապետ չընտրվի և այդպիսով՝   ստիպված նոր ընտրություններ նշանակվեն։

«Մամուլից տեղեկացա, որ «Մայր Հայաստան» դաշինքը ևս չի գալու նիստի, որ քվորում չապահովեն։ Այստեղ մնում է միայն «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը»,- ասաց Մարությանը։