Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջшնցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում․ Արցախի տեղեկատվական շտաբ


Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջшնցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում․ Արցախի տեղեկատվական շտաբ
Սեպտեմբեր 23 13:45 2023

Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է մասին Արցախի տեղեկատվական շտաբը։

 

Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:

 

Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:

 

Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար:



loading...