Բայկալում վտանգավոր սառցե կարուսել են ստեղծել (տեսանյութ)


Բայկալում վտանգավոր սառցե կարուսել են ստեղծել (տեսանյութ)
Հունվար 27 22:44 2017

Ռուսական տուրօպերատորներից մեկը Բայլկալ լճում սառցե կարուսել է ստեղծել: Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, սառած լճի մակերեսին մի քանի մետր տրամագծով շրջան են առանջնացրել, որը պտտվում է նավակի շարժիչի օգնությամբ:

ՌԴ ԱԻՆ-ի Իրկուտսկի շրջանի վարչությունում քննադատել են վտանգավոր ատրակցիոնի ստեղծողներին: Ինչպես ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ, ԱԻՆ-ի աշխատակիցները խոստացել են ստուգումներ անցկացնել Բայկալի կարուսելում:

Գերատեսչությունում այս նախաձեռնությունն անվանել են «անպատասխանատու մարդկանց արարք»: