Վերջին շրջանում Բաքվի և Թեհրանի միջև լարվածություն է առաջացել. դրա համար լուրջ պատճառներ կան. Ադրբեջանի ԱԳՆ


Վերջին շրջանում Բաքվի և Թեհրանի միջև լարվածություն է առաջացել. դրա համար լուրջ պատճառներ կան. Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիս 9 16:29 2023

Իրանը հարևան երկիր է, և Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ։ Այդ մասին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

 

 

Նա նշել է, որ վերջին շրջանում կողմերի միջև լարվածություն է առաջացել։

 

«Դրա համար լուրջ պատճառներ կան։ Մենք դրական ենք գնահատում Իրանի արտգործնախարարի այցը (Բաքու)։ Դրա ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հարաբերությունների կարգավորումը։ Ադրբեջանը նույնպես համարժեք քայլեր կձեռնարկի»,- ասել է նախարարը։

 

Նա հավելել է, որ շուտով կկայանա Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրի և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը։