Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ում, կան զոհեր և տասնյակ վիրավորներ


Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ում, կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Հուլիս 2 17:38 2023

Առավոտյան ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր նավահանգստային քաղաքում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է CNN-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել Բալթիմորի հարավային մասում։ Միջադեպի ականատեսները AP News-ին պատմել են, որ կրակոցները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին «Բրուքլինի օր» կոչվող միջոցառմանը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Հաղորդվել է երկու զոհի և 28 տուժածի մասին: