Հաագայում հարձակվել են Բելառուսի դեսպանատան վրա


Հաագայում հարձակվել են Բելառուսի դեսպանատան վրա
Հուլիս 2 16:46 2023

Հարձակում է տեղի ունեցել Հաագայում Բելառուսի դեսպանատան վրա,  Sputnik Բելառուսին են տեղեկացրել դիվանագիտական առաքելության  աշխատակիցները։

 

Դեպքը տեղի ունեցել այս գիշեր։ Բարբարոսները կոտրել են ապակիները և գրություններ արել դիվանագիտական ներկայացուցչության պատերին, մեկ կասկածյալի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել։ Դեսպանատան աշխատակիցներն այժմ մաքրում են շենքի պատերը գրաֆիտիներից: