Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրամատորսկի կենտրոնը, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 42-ը։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։
Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ հարձակումը եղել է ռեստորանի վրա, որտեղ «մարդկանց մեծ բազմություն է եղել»։ Վնասվել են նաև մի քանի տներ, խանութներ, սրճարաններ և այլ հաստատություններ։
Տեղում գործում է օպերատիվ շտաբ։ Donbass.Realii-ի թղթակիցը հայտնել է, որ բեկորների հեռացման վայրում կրկնակի հրթիռային սպառնալիք է գրանցվել, ուստի փրկարարական աշխատանքները դադարեցվել են:










