Ուժայինների հետ խորհրդակցությունն ավարտվել.հայտնի է ինչ են քննարկել


Ուժայինների հետ խորհրդակցությունն ավարտվել.հայտնի է ինչ են քննարկել
Հունիս 26 16:28 2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի երեկոյան ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վերլուծել իրավիճակը, որը ստեղծվել է «Վագներ»–ի ռազմական ապստամբության փորձից հետո, ինչպես նաև խոսել առաջիկա անելիքների մասին։ 

Հանդիպման ընթացքում Պուտինն ասել է, որ հավաքել է անվտանգության աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելու նրանց աշխատանքի համար։ 

Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նույնպես ներկա է հանդիպմանը։