Դուք հնարավորություն ունեք շարունակել ծառայությունը Ռուսաստանին․ Պուտինը՝ «վագներականներին»


Դուք հնարավորություն ունեք շարունակել ծառայությունը Ռուսաստանին․ Պուտինը՝ «վագներականներին»
Հունիս 26 23:34 2023

Վլադիմիր Պուտինը հայտարեց, որ «Վագների» մարտիկները կարող են շարունակել իրենց մասնակցությունը հատուկ ռազմական գործողությանը։

 

«Այսօր դուք հնարավորություն ունեք շարունակել ծառայությունը Ռուսաստանին՝ պայմանագիր կնքելով պաշտպանության նախարարության հետ կամ այլ ուժային կառույցների հետ։ Կամ վերադառնալ ձեր հարազատների և մերձավորների մոտ»,- ասաց Պուտինն այսօրվա ուղերձում։

 

«Ով ցանկանում է, կարող է գնալ Բելառուս։ Իմ տված խոստումը կիրականացվի»,- հավելեց նա։