Բաքվում պայթյուն է որոտացել. կան տուժածներ


Բաքվում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
Հունիս 26 19:25 2023

Այսօր պայթյուն է տեղի ունեցել Բաքվի շրջանի Զաբրատ բնակավայրում՝ հայտնում է APA-ն։

Պայթյունի հետևանքով տուժել է 4 մարդ, որից 3-ը՝ աշխատակիցներ, մեկ հաճախորդ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում պայթյունի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

 

Նախնական տեղեկություններով՝ օբյեկտում պայթել է գազի բալոն։ Ընթանում է նախաքննություն։