Լուկաշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Նազարբաևի հետ


Լուկաշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Նազարբաևի հետ
Հունիս 25 12:51 2023

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 25-ին հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Այս մասին БЕЛТА-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Առավոտյան Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։

Օրվա երկրորդ կեսին հեռախոսազրույց է տեղի ունեցել Նուրսուլթան Նազարբաեւի հետ։ Քննարկել են միջազգային և տարածաշրջանային իրավիճակը և բելառուսաղազախական հարաբերությունները։