Երկուշաբթին Մոսկվայում ոչ աշխատանքային օր է հայտարարվել


Երկուշաբթին Մոսկվայում ոչ աշխատանքային օր է հայտարարվել
Հունիս 24 19:30 2023

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երկուշաբթի օրը հայտարարել է ոչ աշխատանքային օր։

 

 

Նա նշել է, որ բացառությունները վերաբերում են շարունակական ցիկլով ձեռնարկություններին, պաշտպանական արդյունաբերությանը և քաղաքային ծառայություններին։

 

Քաղաքի ղեկավարը մոսկվացիներին հորդորել է հնարավորինս զերծ մնալ մայրաքաղաքով շրջագայելուց, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և միջադեպերի մասին ժամանակին հայտնել 112 համարին։