Մոսկվայի քաղաքապետը հերքել Է մայրաքաղաքի մուտքերի և ելքերի երթևեկությունը փակելու մասին տեղեկատվությունը


Մոսկվայի քաղաքապետը հերքել Է մայրաքաղաքի մուտքերի և ելքերի երթևեկությունը փակելու մասին տեղեկատվությունը
Հունիս 24 15:38 2023

Մոսկվայի մուտքերի և ելքերի երթևեկության դադարեցման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: 

Այս մասին իր պաշտոնական Telegram ալիքումհայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

 

«Բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվում քաղաքի մուտքերի և ելքերի երթևեկության դադարեցման մասին: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ստուգիչ աշխատանքներ իրականացնելու միջոցառումների ուժեղացման հետ կապված՝ հնարավոր են երթևեկության դժվարություններ: Քաղաքի մուտքի և ելքի որևէ սահմանափակում չկա»,-գրել է քաղաքապետը:

Նա նաև հորդորել է բնակիչներին  վստահել միայն պաշտոնական աղբյուրներին:

«Կոչ եմ անում ձեզ շարունակել հանգստություն պահպանել: Ինչպես իր ուղերձում ընդգծել Է նախագահը, մեր ուժն այսօր մեր միասնության և հասարակության համախմբման մեջ է», - մայրաքաղաքի բնակիչներին դիմել է Սոբյանինը: