ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում հյուպատոսության հետ


ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում հյուպատոսության հետ
Հունիս 24 15:29 2023

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

 

«ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով։

 

Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01»,- նշված է հաղորդագրության մեջ։