Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Վորոնեժի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել


Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Վորոնեժի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել
Հունիս 24 10:44 2023

Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել:

Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։

Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել նաեւ Վորոնեժի շրջանում։

Նշենքոր ավելի վաղ հակաահաբեկչական միջոցառումներ էին սկսվել Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում։

Ստացված տեղեկատվության հետ կապված՝ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված անվտանգության միջոցառումների ամրապնդմանը։ Այս մասին Telegram ալիքի իր էջում հայտնել է քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը նույնպես հայտնել էոր տարածաշրջանում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում։

Հիշեցնենքոր հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական մասնավոր ընկերության Teleegram ալիքում հայտարարություններ էին հայտնվել այն մասինոր օդային հարձակում է իրականացվել «Վագների» վրա։ Սրա մեղքը դրվել է Ռուսաստանի ռազմական ղեկավարության վրա։ «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մասին մեղադրանքներըիսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ՝ զինված ապստամբություն հրահրելու մեղադրանքով։

Ավելի ուշ Պրիգոժինն ասել էոր վերահսկողության տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտներըներառյալ օդանավակայանը: