Պուտինը տեղյակ է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակին, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ․ Պեսկով


Պուտինը տեղյակ է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակին, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ․ Պեսկով
Հունիս 24 00:10 2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շուրջ տիրող իրավիճակին, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

 
 

«Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- ասել է նա։

 

Ավելի վաղ ուրբաթ օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Եվգենի Պրիգոժինի անունից՝ «Վագներ»–ի թիկունքային ճամբարներին «հարվածելու» մասին տարածված բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ ՌԴ ՊՆ–ն այս հաղորդագրություններն անվանել է «տեղեկատվական սադրանք»։